Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Թոմսոնը` հերթական զոհ

Թոմսոնը` հերթական զոհ
08.07.2012 | 12:09

Գերծանրքաշային կարգում պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի բացարձակ չեմպիոն, WBO, WBA, IBF, IBO վարկածներով չեմպիոնական գոտիների տիրակալ Վլադիմիր Կլիչկոն Բեռնում, հուլիսի յոթին, ունեցավ հերթական չեմպիոնական մրցամարտը: Հակառակորդը ԱՄՆ-ը ներկայացնող Թոնի Թոմսոնն էր: Եթե չորս տարի առաջ ունեցած հանդիպման ժամանակ Կլիչկոն նրան նոկաուտով հաղթել էր տասնմեկերորդ ռաունդում, հաղթանակի համար այս անգամ բավարարեց ոչ լրիվ վեցը: Ռինգում ուժերի հարաբերակցությունն այնպիսին էր, որ ամերիկացին բացարձակապես շանս չուներ հաղթելու հակառակորդին: Նա Կլիչկոյին զիջում էր թե հարվածային թափով, թե արագությամբ, թե տակտիկական հղացումներով: Արդեն իսկ երկրորդ ռաունդից պարզ տեսանելի էր, որ Թոմսոնը ռինգ է դուրս եկել վայրկյան առաջ Կլիչկո կոչված մղձավանջից ազատվելու, հնարավորինս արագ հասանելիք հոնորարը ստանալու ու տուն վերադառնալու համար: Փաստը մնում է փաստ, որ այսօր Վլադիմիր Կլիչկոն պրոֆեսիոնալ ռինգում չունի համարժեք մրցակից:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3983

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ